«Բանկային համակարգում ստեղծված բավականին տխուր իրավիճակը ստիպում է մեր բանկերին «օպտիմիզացնել» իրենց ծախսերը, այլ խոսքերով ասած՝ հնարավորինս կրճատել դրանք, փորձելով այսպես վերապրել գալիք ծանր ժամանակները:

Այդպիսի օպտիմիզացիայի դրսևորումներից է, օրինակ, Երևանի կենտրոնում մասնաճյուղերի գործունեության դադարեցումը: Միայն անցած տարվա հոկտեմբերից մինչ օրս «Պրոկրեդիտ» բանկը դադարեցրել է իր երեք մասնաճյուղերի գործունեությունը Երևանում, երկուսը` Կենտրոնում, մեկը` Դավիթաշեն թաղամասում: Մեր ունեցած տեղեկություններով՝ մի քանի բանկեր ևս պատրաստվում են փակել իրենց մասնաճյուղերը հատկապես Երևանի կենտրոնում, քանի որ դրանց տարածքների համար հսկայական վարձեր են վճարում: Հնարավորության դեպքում բանկերը մտադիր են փակվածների փոխարեն լրացուցիչ մասնաճյուղեր բացել խիտ բնակչություն ունեցող արվարձաններում կամ մարզերում, որտեղ տարածքի վարձավճարը համեմատաբար ցածր է»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել