«Դաշնակցության ներկայացուցիչները հիմնավորում են սահմանադրական փոփոխություններին իրենց կողմ լինելը՝ երկրում քաղաքական մենաշնորհի վերացման անհրաժեշտությամբ: Սա նույնպես փարիսեցիության և կեղծիքի գագաթն է, և դաշնակցության առաջին դեմքերը, որոնք քաղաքականության մեջ ամենևին էլ մանուկներ չեն, չեն կարող դա չհասկանալ: Բացի այն, որ մանուկներին իսկ պարզ է, որ այս կամ այն երկրի քաղաքական փաստացի համակարգն ու դրա իրավական ձևակերպումն ամենևին էլ պարտադիր կերպով չեն նույնանում իրար հետ, իսկ բազմաթիվ պատմական և արդի օրինակներում էլ՝ նույնիսկ արմատապես հակադիր են իրար (ձևականորեն՝ խորհրդարանական հանրապետություն, իսկ փաստացի՝ բացարձակ միապետություն՝ ՍՍՀՄ-ի օրինակն ամենահայտնիներից է, բայց ամենևին էլ ոչ միակը), պարզ է նաև, որ ներկա պայմաններում սահմանադրական բարեփոխումների ծրագրի հաջողումը Հայաստանում նշանակելու է ոչ թե քաղաքական մենաշնորհի վերացում, այլ ճիշտ հակառակը՝ քաղաքական մենաշնորհի վերջնական հաստատում»:
Կից նյութը` այստեղ