703841in.am-ը գրում է․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել, որ Բելառուսը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, եթե գործընկերները չկատարեն իրենց ստանձնած պարտավորությունները: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է այսօր Մինսկում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալության ուկրաինական ծառայությունը, Լուկաշենկոն հիշեցրել է, որ Բելառուսը ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը ստորագրել է որոշ վերապահումներով, քանի որ ապագա գործընկերներից երաշխիքներ չի ստացել էներգակիրների միասնական շուկա ստեղծելու և մի շարք սկզբունքային կարևոր հարցերի վերաբերյալ:

«Դրանց (վերապահումների-խմբ.) էությունն այն է, որ եթե հետևեն ձեռք բերված պայմանավորվածություններին, մենք սրբորեն կկատարենք այն ամենը, ինչ վերաբերում է ԵՏՄ-ին: Եթե չհետևեն, մենք մեզ իրավունք կվերապահենք ընդհուպ մինչև դուրս գալ այդ միությունից»,- ասել է Բելառուսի նախագահը:

Նա նշել է, որ ԵՏՄ անդամ-երկրների միջև առաջ եկող կոնֆլիկտային իրավիճակները պետք է լուծվեն ազգային մարմինների մակարդակով:

«Ովքե՞ր են մտցրել այդ արգելքները: Ոմն Դանկվերտ (նկատի ունի «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտին-խմբ.): Նա ի՞նչ իրավունք ուներ միակողմանիորեն արգելք սահմանել: Անհրաժեշտ է ընդհանուր լաբորատորիա, որը պատասխան կտա՝ կարելի է կամ չի կարելի, համապատասխանում է կամ չի համապատասխանում: Նման որոշումները պետք է ընդունվեն ընդհանուր, և ոչ թե մեկ պետության կողմից, ինչպես որ հիմա է»,- ասել է Լուկաշենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել