Esem.am-ը գրում է․

Արդեն 3 ամիս է, ինչ հաղորդավարուհի Մարինա  Գրեգը դուրս է եկել 21TV-ից: ESem.am-ի հետ զրույցում Մարինան խոսեց հեռուստաընկերությունից հեռանալու պատճառների և նոր աշխատանքի մասին:

Նրա խոսքով՝ 21TV-ից դուրս է եկել  աշխատանքային ոճերի տարբերության պատճառով: «Իմ պատկերացումները չէին համընկնում որոշ մասնագետների պատկերացումների հետ,- ասաց նա և հավելեց, որ պատկերացումների այդ տարբերությունը անակնկալ է եղել իր համար: -Ես սիրում եմ, երբ ամեն ինչին լուրջ են վերաբերում, ամեն ինչ հստակ է լինում: Վերջին ամսում ես չնկատեցի այդ հստակությունը, ինչի համար էլ որոշեցի դադարեցնել համագործակցությունը»:

Հաղորդավարուհին 21TV-ում աշխատել է 6 տարի: Մեր հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ 6 տարի անց ի հայտ եկավ աշխատանքային ոճերի տարբերությունը, արդյոք թիմում փոփոխություննե՞ր են եղել, նա պատասխանեց, որ այո, թիմում փոփոխություն կար: «Մասնագետներից մեկը` գլխավոր ռեժիսորը, ով ազգությամբ ռուս էր, կապ ուներ մեր նախագծի հետ: Քանի որ նա չէր կարող չաշխատել այդ նախագծի վրա, որոշեցի ինքս հրաժարվեմ: Իմ նախկին թիմի հետ ոչ մի խնդիր չի եղել»,- ասաց Մարինան: Ըստ նրա՝ տարիների համագործակցության ընթացքում հասցրել է ցույց տալ, որ ինքը կոնֆլիկտային մարդ չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել