Հայաստանը ԵԱՀԿ-ին տեղեկացրել է ադրբեջանական կողմի կրակոցների մասինSlaq.am-ը գրում է․

Ադրբեջանական կողմը հերթական անգամ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հրադադարի ռեժիմի պահպանման հարցում եւ սկսել կրակել ԵԱՀԿ ներկայացուցիչների ներկայությամբ: Դիտարկումը տապալվել է հունվարի 29-ին՝ Բերքաբեր գյուղի շրջանում: Դիտարկման բուն ընթացքի ժամանակ խախտումներ չեն արձանագրվել, սակայն ավարտից անմիջապես հետո ադրբեջանական կողմը կրակ է բացել:

Խախտումն առաջինը արձանագրել է հայկական կողմը եւ տեղեկացրել ԵԱՀԿ-ին:

Նշենք, սկզբնապես դիտարկումը նախատեսվում էր Ոսկեպարի ուղղությամբ (Նոյեմբերյանի շրջան): Սակայն ադրբեջանական կողմի պահանջով դիտարկման վայրը փոխվել էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել