Սպանված Ավետիսյանների իրավահաջորդները դեռևս փաստաբան չունենYerkir.am-ը գրում է․

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին դաժանաբար սպանելու քրեական գործում ներգրավվել է տուժողների 5 իրավահաջորդ: Նրանք, սակայն դեռևս փաստաբաններ չունեն: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:   Նա նշեց նաև, որ իրավահաջորդների ինքնությունը դեռևս բացահայտել չեն կարող` նրանց իսկ խնդրանքով:   Օրեր առաջ փաստաբան Հայկ Հարությունյանը հայտարարել էր, որ Շիրակի մարզում գործունեություն ծավալող 30 փաստաբաններ պատրաստ են անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել տուժողների իրավահաջորդներին:   Yerkir.am-ի հետ զրույցում Հայկ Հարությունյանն ասաց, որ նախաձեռնությանը միացել են նաև փաստաբաններ Երևանից ու Լոռու մարզից: Հայտնի փաստաբաններից արձագանքնել են` Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանը, Ռուբեն Բալոյանը և այլք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել