Ադրբեջանում Raffaello կոնֆետների վրա հայերեն գրությունների պատճառով հակալեհական արշավ է սկսվելPanorama.am-ը գրում է․

Ադրբեջանում հերթական բողոքի ալիքն է բարձրացել այն բանի պատճառով, որ լեհական արտադրության Rafaello կոնֆետների փաթեթավորման վրա հայերեն գրառումն արված է ադրբեջաներենից առաջ, իսկ հայերենով ու ադրբեջաներենով բացատրությունների միջև նշված է վրացերեն: Այս մասին հաղորդում է Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերանների նորաստեղծ Gaziler.az կայքը:

«Մեզ, մեր լեզուն ատող լեհ արտադրողներից ամեն ինչ սպասելի է» խորագրով հոդվածի հեղինակի կարծիքով` «հայերին ու վրացիներին ադրբեջանցիներից առաջ են դասել նրանց` քրիստոնյա լինելու համար»:

«Նշանակում է` քրիստոնյաներին պաշտող, մուսուլմաններին ու թուրքերին ատող լեհ արտադրողները` Ferrero ընկերության լեհական բաժանմունքի ղեկավարները, դրանով ցույց են տվել Ադրբեջանի նկատմամբ ունեցած իրենց ատելությունը»,- գրում է կայքը` հարց բարձրացնելով, թե ինչու իրենք պետք է գումար ծախսեն «հայամետ, քրիստոնյաներին գերակա համարող լեհերին հարստացնելու համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել