Դոլարը կարող է ցանկացած պահի տատանվել. սա թվացյալ կայունություն էSlaq.am-ը գրում է․

ԱԺ նախկին պատգամավոր,ԲՀԿ-ական ՎարդանԲոստանջյանը, գնահատելով ՀՀ տնտեսության 2015-ի հնարավոր զարգացումները,Slaq.am-ի հետ զրույցում նշեց.

«Հայկական արժույթի հարաբերական կայունությունը կարող է ցանկացած պահի տատանվել, այնպես, ինչպես դա եղավ դեկտեմբերին: Դա պայմանավորված է հայկական արժույթի և ռուսական ռուբլու և այդ տիրույթի հետ ավելի սերտ կապերով, որը տեղի է ունենում ոչ միայն մասնավոր տրանսֆերների միջոցով (գրեթե երեք մլրդ միջոցներ են փոխանցվում), այլև գործարար աշխարհի, որի յուրաքանչյուր շրջանառություն իրականացվում է կրկին ռուսական տիրույթում: Ըստ էության՝ մենք արևմուտքի զարգացած երկրների հետ ունենք միայն հանքարյունաբերության շրջանառություն, բայց հիմա այս ասպարեզում էլ միջազգային շուկայում նկատվում է տրանսֆերների անկում: Այնպես որ մեծ է հավանականությունը դոլարի արժեքի տատանումների: Սա թվացյալ կայունություն է: Դոլարի կուրսի տատանումները հստակ կանխորոշել չենք կարող, բայց այս պահին իրական կուրսը 550-560 սահմաններում է»:

«Ինչ վերաբերում է իսկական կայունույթան հասնելուն, ապա պետք է շուտափույթ միջոցներ ձեռնարկվի փորք և միջին բվիզնեսների զարգացման, եկամուտների բարձրացման, աշխատատեղերի ստեղծման համար, եթե այդ միջոցները չձեռնարկվեն, կունենանք տխուր վիճակ, ինչի մասին նշել էր նաև Վերակառուցման և զարգացման բանկը, որ 2015 թվականի կտրվածքով ՀՀ տնտեսության աճը կլինի զրոյական»,-նշեց Բոստանջյանը:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին անդամակցելու դրական և բացասական ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա, տնտեսագետն ասաց.« ՀՀ չէր կարող չմիանալ որևէ միության, բոլոր միություններից մեր երկրի ունեցած մշակութա-տնտեսական գործունեության, արտադրական կուլտուրայի մակարդակի առումով ավելի պրակտիկ էր այն, ինչ ընտրվեց: Իհարկե ԵՏՄ-ն դեռ կայունացման փուլում է և չենք կարող հստակ ասել ինչպիսին կլինի այն, բայց, բոլոր դեպքերում, ՀՀ-ն պետք է հետամուտ լինի՝ գտնել լուծումներ մաքսիմալ իր շահերն ապահովելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել