Առողջ և գեղեցիկ աչքերի գաղտնիքը. խորհուրդներLife.panorama.am-ը գրում է․

Հաճախ ենք լսել. «Աչքերը հոգու հայելին են»: Ուրեմն գեղեցիկ աչքերն կարտացոլեն մեր հոգու գեղեցկութոյւնը: Կարծում ենք՝ յուրաքանչյուր կնոջ համար /տղամարդկանց համար առավել ևս/ կանանց գրավչության կարևորագույն տարրը արտահայտիչ և գեղեցիկ աչքերն են: Մեզնից յուրաքանչյուրն ուզում է ունենալ առողջ աչքեր՝ առանց այտուցների, պարկերի, մուգ շրջանակների և կնճիռների: Իհարկե հնարավոր է հասնել այս ամենին, եթե փորձենք հետևել մի քանի կանոնների: Իսկ արդյունքը երկար սպասել չի տա:

Ճիշտ սնունդ

Որպեսզի աչքերն առողջ լինեն և գեղեցիկ տեսք ուենան, ահնրաժեշտ են A, B, C և D վիտամիններով հարուստ սնունդ՝  հնդկացորենի և վարսակի շիլա, պանիր, ձու, սերուցք, թթվասեր, խոզի թարմ միս, կաղամբ, լոբի, կանաչ ոլոռ:

Դիմակներ և թրջոցներ

 Որպեսզի կոպերի մաշկը հարթ լինի, իսկ հայացքը՝ պարզ,  խորհուրդ ենք տալիս ամեն երեկո աչքերին դնել հետևալ հեշտ պատրաստվող դիմակներն ու թրջոցները: Ի դեպ, այս պարզագույն բաղադրատոմսերը կօգնեն նաև որոշ բորբոքային երևույթների ժամանակ:

Թարմ կանաչեղենով դիմակ

Մաղադանոսի տերևները մանր կտրատեք, լավ տրորեք և խառնեք թթվասերի հետ՝1:1 հարաբերությամբ: Խառնուրդը քսեք աչքերի վերին և ներքևի կոպերին: 10-15 րոպեից բամբակով զգուշորեն մաքրեք դիմակը և կոպերին քսեք քսուք: Այն պետք է քսել քունքերի ուղղությամբ: 10 րոպե հետո կանաչ թեյի մեջ թաթախած բամբակով հեռացրեք քսուքի և դիմակի հետքերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել