Untitled-13141in.am-ը գրում է․

Հունվար 27-ին Երևանի Արտաշիսյան 39/10 հասցեի բակում՝ ավտոտնակի մեջ, հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 1968 թվականի ծնված Գերման Ոսկանյանի դիակը` թաղված:

Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ` սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննության շրջանակներում պարզվել է առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը. նախնական քննության տվյալներով` հունվարի 25-ին կենցաղային հարցերի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ Գ.Ոսկանյանին գլխի շրջանում կացնով մի քանի հարված է հասցրել նրա հայրը (ծնված 1940թ.):

Վերջինս հունվարի 27-ին ձերբակալվել է` սպանության կասկածանքով, և տվել խոստովանական ցուցմունք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել