Դիրքում կանգնած տղերքն իրենց գործն արել ենYerkir.am-ը գրում է․

Տեղեկացրել էինք, որ երեկ հակառակորդը դարձյալ դիվերսիոն փորձ է կատարել Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար գյուղերի ուղղությամբ:   Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղում առանձնապես ոչինչ չեն զգացել:   «Մի հինգ կրակոց ավելի, մի հինգ կրակոց պակաս` նույնն է, էլի: Կարևորը` վնասներ չունենք` ոչ մարդկային, ոչ էլ նյութական: Իրավիճակը խաղաղ է հիմա, մարդիկ գործի, դասի են: Դիվերսիա-բան չենք զգացել, գյուղում ամեն ինչ նորմալ է: Դիրքում կանգնած տղերքն իրենց գործն արել են, էլի, որ գյուղում ոչինչ չենք նկատել»,- ասաց Եգանյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել