Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումիցSlaq.am-ը գրում է․

Հունվարի 29-ին, ժամը 06.37-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհը մերկասառույցի պատճառով դարձել է դժվարանցանելի, ինչից ՎԱԶ-2121 մակնիշի 23VO272պետհամարանիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ձորը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Է. Մ.-ի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***
Հունվարի 29-ին, ժամը 
00.29-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Զանգեր» կոչվող հատվածի մոտակայքում Մերսեդես մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ2 միջպետական ավտոճանապարհի 171 կմ-ի մոտակայքում 34NZ263 պետհամարանիշիավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) անվադողերի մաշվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան ուղեկցել են մինչև Վայք քաղաք:


***
Հունվարի 28-ին, ժամը 
21.40-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին՝ Արծվանիստ գյուղի մոտակայքում, «ՎԱԶ-2107» մակնիշի 29ՕU633 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Ա.Կ.ի ավտոմեքենան:

***
Հունվարի 28-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Շենկանի - Ռյա Թազա ավտոճանապարհի 1-ին կմ-ում 2 մարդատար ավտոմեքենաներ արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34ՕՕ993 պետհամարանիշի (վարորդ Դ. Հ.) և «Օպել» մակնիշի 07LL198 պետհամարանիշի (վարորդ Ա. Թ.) ավտոմեքենաները: 

***
Հունվարի 28-ին, ժամը 16.39-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Հրշեջ-փրկարարները Երևան-Սևան Մ-4 միջպետական ավտոճանապարհի 37-րդ կմ-ում` դաշտամիջյան հատվածում, արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34VM251 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել