«Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին նախագահ Սուրիկ Կոստանյանը, նշանակվելու է Օդեսայում Հայաստանի հյուպատոս: Ինչպես հայտնի է՝ Կոստանյանը օրերս ազատվեց դատարանի նախագահի պաշտոնից: Պաշտոնապես նրա լիազորությունները դադարեցվել են սեփական դիմումի համաձայն, քանի որ ձեռք է բերել դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի հիվանդություն:

Ուշագրավ է, որ մարդը հիվանդության պատճառով չի կարող դատավոր աշխատել, բայց նրան պատրաստվում են հյուպատոս նշանակել: Նման բան թերևս միայն Հայաստանում կարող է լինել. դեսպանի, հյուպատոսի և խորհրդականի պաշտոնները մեզանում վերածվել են «խաթրից դուրս չգալու» հրամանագրերի»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել