72443E05-0865-4AAE-8752-7588CE233CDE_w640_r1_sAzatutyun.am-ը գրում է․

Պաշտոնական Ստեփանակերտի համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ, այսօր «Ազատության»-ն ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությանը:

Հիշեցնենք, ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովից հետաքրքվել էրԱսկերովի ճակատագրով՝ հայտարարելով, թե նա Ռուսաստանի քաղաքացի է, և ինչո՞ւ Ռուսաստանը որևէ հայտարարություն չի անում իր քաղաքացուն ազատ արձակելու վերաբերյալ։ Ի պատասխան, Լավրովն ասել էր, թե նրան հայկական կողմն է ձերբակալել, այդ իսկ պատճառով հարցը կքննարկեն հայկական կողմի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել