Ladynews.am-ը գրում է․

Համաշխարհային լրատվամիջոցների թեժ քննարկման թեմա է դարձել թագաժառանգ Հարիի նոր սիրավեպը: Բրիտանական իշխանի սիրտը խոցել է ռուս մոդել Անաստասիա Գուսևան:

Հարիի նոր ընկերուհու մասին քիչ բան է հայտնի. նա 25 տարեկան է, ապրում է Գերմանիայում, իսկ նրա ընտանիքը եկել է Ռուսաստանից:

Նաստիայի և Հարիի սիրավեպի մասին հավաստող որևէ փաստական ապացույց դեռևս գոյություն չունի: Միայն շրջապատողների բանավոր «վկայություններն» են, որոնք տեղեկացրել են The Sunհրատարակությանը. իշխանն ու մոդելն առաջին անգամ հանդիպել են Աբու-Դաբիում տեղի ունեցած փակ երեկույթներից մեկի ժամանակ և այժմ միասին ուրախ ժամանակ են անցկացնում:

Այս առումով արժե նշել, որ խարտյաշ իշխանը շատ ընկերասեր է և սիրում է մեծ ընկերական շրջապատով աղմկոտ հավաքույթները: Եվ զարմանալի չէ, որ նրան հանրային վայրում նկատելով, թույլ սեռի ներկայացուցիչները ձգտում են դեպի իրենց անձը գրավել նրա ուշադրությունը: Ամենայն հավանականությամբ, Հարին և Նաստյան պարզապես ընկերներ են:

600x580

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել