Untitled-111in.am-ը գրում է․

Այս բազմասերիանոց դրամաների հերոսների կյանքին հետևում էր ամբողջ երկիրը՝ ապրելով նրանց ամեն մի րոպեով:

ELLE-ն պարզել է, թե ինչպես է դասավորվել դերասանների կյանքը, որոնց դեմքերը ծանոթ են մանկությունից:

«Հարուստները նույնպես լացում են» (Los ricos también lloran), 1979, Մարիաննա Վիլյառեալ և Լուիս Ալբերտո
Марианна Вильяреаль и Луис Альберто

Մեքսիկական հեռուստասերիալը իր ժամանակին իսկական հեղափոխություն արեց հեռուստատեսային ժանրում՝ դառնալով դասական: Գլխավոր դերերը կատարել են Վերոնիկա Կաստրոն և Ռոխելիո Գերրան:

Վերոնիկան բավական կայացած կին է, որը հաջողակ է որպես դերասանուհի, երգչուհի ու պրոդյուսեր: Նա երբեք չի ամուսնացել, ունի երկու երեխա:

Ռոխելիոն մինչ օրս նկարահանվում է՝ չնայած 86 տարեկան է:

«Սանտա Բարբարա» (Santa Barbara), 1984-1993, Իդեն Կեպվել և Կրուզ Կաստիլիո
Иден Кэпвелл и Круз Кастильо

Իդենի ու Կրուզի դերերի համար դերասաններ Մերսի Ուոլքերն ու Էյ Մարտինեսը «Էմմի» մրցանակ ստացան: Սիրահար զույգի պատմությունը բավական համոզիչ էր թվում քննադատներին:

«Սանտա Բարբարայից» հետո դերասանների ուղիները բաժանվեցին: Մարտինեսին առաջարկեցին աշխատել TV-ում: Նա ամուսնացած է 1982-ից ու դաստիարակում է 3 երեխաներին:

Մերսին «Սանտա Բարբարա»-ից հետո նկարահանվեց ընդամենը 1 հեռուստասերիալում՝ տարվելով հավատքով, եկեղեցում ծանոթացավ իր 5-րդ ամուսնու հետ, հարսանիքից հետո թողեց կինոն և դարձավ Օկլահոմայի փոքրիկ քաղաքի քրիստոնյա պաստորը:

Մեյսոն Կեպվել և Ջուլիա Ուենռայթ
Мэйсон Кэпвелл и Джулия Уэйнрайт

«Մեյսոն և Ջուլիա» հաջողակ տանդեմը դերասաններ Լեյն Դևիսին ու Նենսի Լի Գրանին դարձրեց առաջին մեծության աստղեր:

Դերասանը իր գլխավոր ձեռքբերում է համարում երկու երեխաներին: Նենսին զբաղվում է քաղաքականությամբ ու բարեգործությամբ:

Ջինա Կեպվել ու Քեյթ Թիմոնս
Джина Кэпвелл и Кейт Тиммонс

Ջինա Կեպվելին մարմնավորեցին 2 դերասանուհիներ: Գլխավոր դերակատարուհու կերպարը հաջողվեց լավ մարմնավորել հատկապես Ռոբին Մեթսոնին: Ռոբինը անցավ անձնական դրամաների ու ամուսնալուծությունների միջով: Նա ներկայումս միայնակ է, շատ է նկարահանվում, ապրում է Լոս Անջելեսում ու Նյու Յորքում:

«Վերադարձ Եդեմ» (Return To Eden), 1983, Ստեֆանի Հարփեր, Տարա Ուելս և Դեն Մարշալ
Стефани Харпер / Тара Уэллс и Дэн Маршалл

Ռեբեկա Գիլլինգը իր կարիերան ավարտել է 1993-ին և սկսել զբաղվել բարեգործությամբ:

Ներկայումս նա ապրում է Ավստրալիայում: Դեն Մարշալի դերակատարն ունի ընդամենը 2 նշանակալի ֆիլմ:

«Վայրի հրեշտակը» (Muñeca brava, 1998-1999, Միլագրոս ու Ֆեդերիկո Իվո դի Կառլո
Милагрос и Федерико Иво ди Карло

Նատալյա Օրեյրոն ծնվել է Ուրուգվայում, աշխատում է Արգենտինայում: Դերասանուհին ունի որդի:

Դերասան Ֆակունդո Արանան մինչ օրս նկարահանվում է արգենտինական հեռուստասերիալներում:

«Կլոն» (O Clone), 2001-2002, Ջեյդ Ռաշիդ ու Լուկաս Ֆերազ
Жади Рашид и Лукас Ферраз

Ջեյդի դերասանուհու՝ Ջովաննա Անտոնելլայի կյանքում ամեն ինչ այնքան հարթ չընթացավ, ինչպես սերիալում: Նրա երկու պաշտոնական ամուսնություններն էլ ավարտվեցին ամուսնալուծությամբ:

Ներկայումս նա իր սիրեցյալից ունի երկվորյակ աղջիկներ: Զույգը մեծացնում է 3 երեխայի, այդ թվում մեկին՝ սերիալի իր գործընկեր Մուրիլիո Բենիսիուից:

Մուրիլիոն ինքը ներկայումս ամուսնացած է դերասանուհի Ալեսանդրա Նեգրինիի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել