Պիպոյան. Ալյուրի հարստացման հետազոտություններում պետք է ապահովել թափանցիկությունPanorama.am-ը գրում է․

Հայաստանում ալյուրի պարտադիր հարստացման դեմ հիմնական պայքարող «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հարցը մեկ տարով հետաձգելը ողջունելի է համարում:

«Եթե այս փուլում շարունակվեր այդ օրենքի ընդունման համար պայքարը, ես էլ պայքարի այլ մեխանիզմներ ունեի, բայց փառք Աստծո, բանը դրան չհասավ»,-Panorama.am-ին ասաց Բաբկեն Պիպոյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ երեկ քննարկել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությունը: Փաթեթը քննարկելուց հետո հանձնաժողովը որոշել է այն հետաձգել մինչև մեկ տարով: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջարկել է շարունակել ուսումնասիրությունները: Նա տեղեկացրել է, որ կանանց և երեխաների մոտ նկատվում է անեմիայի բարձր տոկոս, երեխաներն ունեն հասակի և քաշի խնդիրներ, ինչի համար էլ հարստացնում են ալյուրը: 

ՀԿ նախագահը հիշեցնում է իր հակափաստարակները. Հարստացումը պրոբլեմի լուծման ձևերից մեկն է ընդամենը, սակայն ԱՀԿ մասնագետներն էլ ասում են, որ հարստացումը պետք է արվի այն ժամանակ, եթե կա հանրային առողջապահական բարձր ռիսկ:

«Հանրային առողջապահական բարձր ռիսկը գնահատվում է ողջ ազգաբնակչության շրջանում ամբողջական հետազոտություններ անցկացնելով, իսկ մեր երկրում իրականացվել է փոքր ծավալի հետազոտություն, այն էլ 2005-ին, այդ թվերի հիման վրա, այդ քայլին գնալ չէր կարելի»,-ասաց ՀԿ նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել