Կդոր մը բանակային հիշողություն.
Ուրեմն ամեն տարի վրանային հավաքներ էր լինում երկու անգամ, ու ամբողջ դիվիզիոնը գնում էր, մնում էր մենակ մեր վաշտը: Մի անգամ էլ էնպես եղավ, որ մեր վաշտն էլ գնաց, մենակ ես ու Ջանիկը մնացինք էդ մեծ զորանոցին տիրություն անելու. մի ծայրին կանգնում էիր՝ գոռում, արձագանքում էր մյուս ծայրում, ամբողջ գույքով համարյա գնում էին հավաքների, դատարկվում էր զորանոցը: Դե ինչ անենք, ինչ չանենք ես ու մեր հնգեր Ջանիկը, մի քանի օր պարապությունից կխելագարվեինք, հույսներս դրել էինք սուրճի ու զրուցելու վրա: Տաք եղանակ էր, զորանոցի կողքերը մի տեղ կրակ էինք անում, նստում սուրճ խմում ու դեսից-դենից զրուցում: Մի նստելով մի տուփ սուրճը խմում էինք մի երկու ժամում: Այ մարդ, հենց մի քանի ժամ անցնում էր, սիրտս մի տեսակ տագնապ էր ընկնում, ասմ եմ՝ Ջանո, սիրտս անհանգիստ ա, տանը բան եղած չլինի, գնամ զանգեմ, տենամ՝ ոնց են: Գնում էի, զանգում տուն, ամեն ինչ նորմալ, բոլորն առողջ, ու դարդները մենակ ինձ կարոտելն ա: Այ մարդ, բա խի՞ եմ անհանգիստ: Տենց մի քանի օր անցավ, ամեն օր Ջանոն իրանց հարևանի մասին էր պատմում, ով վայենամարսկոյ ֆլոտում ա ծառայել, սուզանավի մեջ ու նույնիսկ Կուբա ափ են դուրս եկել, դե բնականաբար չվերջացրեց, քանի որ էդ մարդը մի երկու տարի պատմել էր, բայց չէր հասցրել վերջացնի, քանի որ Ջանոն եկել էր բանակ, մի կերպ անցկացրինք էդ քանի օրը, ու մենակ վերջում հասկացա, որ օրը երկու տուփ սուրճ խմողի սիրտը դժվար թե նորմալ աշխատեր ու տագնապ չընկներ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/896099883763177?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել