Կանայք հաճախ են իրենց ներում «փոքրիկ թուլությունները», որոնք, սակայն, կարող են ազդել նրանց առողջության և գեղեցկության վրա, գրում է lady-forever.ru-ն` ներկայացնելով այն յոթ վնասակար սովորությունները, որոնք կարող են նման հետևանքներ ունենալ:
1. Բարձրակրունկ կոշիկ
Շատ կանայք են նախընտրում բարձր կրունկներ կրել ամեն օր, մինչդեռ այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել` մեջքի ցավեր, արտրիտ և այլն: Ըստ մասնագետների` կրունկի առավելագույն բարձրությունը 4 սմ-ն է:
2. Ծանր պայուսակներ
Գաջետների և աքսեսուարների թվի ավելացմամբ պայմանավորված` կանանց մեծ մասն ամեն օր մի քանի կգ կշռող պայուսակ է վերցնում: Նման «բեռնվածությունը» ևս կարող է մեջքի և վզի շրջանում ցավերի պատճառ դառնալ: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել ծանր պայուսակներից, իսկ եթե հնարավոր չէ, գոնե օգտագործել մի քանիսը` ծանրությունը կիսելու համար:
Ամբողջական՝ կարդա հոլովակում