Life.panorama.am-ը գրում է․

Այսօր հայկական բանակը դարձավ 23 տարեկան: Չնայած երիտասարդ տարիքին՝ անցել է բազում փորձություններ, սակայն ամուր է, վստահ ու հաղթանակած՝ իր զինվորներով:Life.panorama.am-ը օրվա կապակցությամբ զրուցեց երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի հետ:
-Այսօր, կարծեք թե, պատրաստվում եք միջոցառումների:
-Այո, համերգ ունենք, համերգային ծրագրով ենք ներկայանալու ու շնորհավորենք մեր տղաներին:
-Դավիթ, եթե չեմ սխալվում, դեռ դպրոցական տարիքից եք մարտի դաշտում եղել: Պատանու համար դա դժվար չէ՞ր:
-Այդ տարիքում ավելի շատ ուսումնամարզական պարապմունքներ են եղել: Ընդհանրապես, եթե շատ դժվար լիներ, նշանակում է՝ չէի գնա: Եթե մարդ ինչ-որ բան սիրելով է անում, բոլոր դժվարությունները չեզոքանում են: Իսկ ես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը, սիրում ենք մեր մայր հայրենիքը: Ես իմ գնալով ոչինչ չեմ փոխել, ա՜յ իմ ընկերներն ուրիշ բան: Այսօր իրենք շատ ավելի վատ վիճակում են, իրենց կյանքը պատերազմում է անցել, բայց ոչ-ոք չի հիշում:
-Հիմա էլ, կարծեք, պատերազմը հեռու չէ: Ավելին՝ սահմանամերձ շրջաններում, կարելի է ասել, պատերազմ է: Դուք այսօրվա իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում:
-Պատերազմը չի էլ ավարտվել, ուղղակի ձևն է փոխվել: Բայց մենք կայուն և հաստատուն բանակ ունենք, վստահենք նրան ու զորացնենք:
-Շփվում, հանդիպո՞ւմ եք զինվորների հետ: Ինչպիսի՞ն է հոգեբանական մթնոլորտը:
-Անպայման եմ հանդիպում: Հաճախ զանգում ու խոսում եմ հրամանատարական կազմի հետ: Մեր տղերքը շատ լավ են, ոչ մի ընկճվածություն չունեն: Ասեմ, որ իրենք պատրաստ են ավելիին: Շատ եմ ափսոսում մեր զոհված տղաների համար: Եթե մի փոքր ուշադիր լինեն, դա կարող է չլինել: Աստված առաջ:
.jpg)
-Մեր բանակն արդեն 23 տարեկան է: Այս տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերում ունեցավ:
-Առաջին հերթին փորձ ձեռք բերեց, հատկապես վերջին 2-3 տարիների ընթացքում:
-Երբեմն խոսակցություններ են լինում, որ պատերազմի դեպքում մեր կռված տղաներն այլևս զենք չեն վերցնի ու կռվի դաշտ չեն գնա: Այդ տղաներից մեկն էլ դուք եք, իսկապե՞ս նման մտածողություն կա:
-Չի կարող նման բան լինել, առաջին զենք վերցնողը հենց նրանք կլինեն: Ես այս պահին շատ ցավում եմ ազատազրկման մեջ գտնվող ընկերներիս համար: Դա ճիշտ չեմ ընդունում: Անգամ այդ տղերքը, որ պահին դուրս գան, զենքը կվերցնեն ու կհայտնվեն պատերազմի ամենաթեժ կետերում: Որևէ մեկը չի պայքարում ինչ-որ անհատի համար: Երկիրը, հայրենիքը բոլորովին այլ զգացողություն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



