Street Dance-ը ներկայումս ամենահայտնի ու ամենաօրիգինալ պարային ուղղությունն է: Այն իր յուրօրինակությամբ և էքստրեմալ շարժումներով մեծ ճանաչում է ձեռք բերել երիտասարդության շրջանում: Street dance-ն իր մեջ ներառում է պարային մի քանի ոճերի համադրություն, ինչպիսիք են break dance-ը, tecktonik-ը և այլն:Այս պարերը ամենադիտարժանն են, քանի որ ոչ մի այլ պարային ուղղության մեջ չկան այդքան տարօրինակ, ակրոբատիկ ու միևնույն ժամանակ հետաքրքիր ու դժվար շարժումներ: Street dance-ը, ունենալով որոշակի բազային շարժումներ, այնուամենայնիվ հենվում է մարդկային երևակայության վրա: Որքան վառ է երևակայությունը, այնքան ավելի հետաքրքիր ու կլանող է պարը:
Փողոցային պարերը պարողի հոգու թռիչքն է, նրա ասելիքն է, ինքնաարտահայտման միջոցը, կենսաձևը: Սրանք միայն մարմնի շարժումներ չեն: Պարում է մարմնավորված հոգին: Եթե ինչ-որ մեկը փորձի պարել այս պարերը միայն այն պատճառով, որ ինչ-որ պարտականություն է կատարում, ապա նրա մոտ ոչինչ չի ստացվի: Պարողը պետք է կարողանա լսել ու զգալ երաժշտությունը, նրա յուրաքանչյուր մասնիկը, պետք է ձուլվի նրա ելևէջներին, պարողը պետք է պարի հոգով ու սրտով, հակառակ դեպքում դա կստացվի ոչ թե street dance, այլ անշունչ շարժումներ:

Դե իհարկե ոչ միայն պարելիս կարելի է ստանալ գեղագիտական հաճույք, այլ նաև դիտելիս այդ պարը: Եթե պարողը շարժումները կատարում է ի սրտե, ապա դժվար չէ հասկանալ և ըմբռնել նրա ասելիքը հանդիստեսին: Իսկ եթե դիտելիս փշաքաղվում ես, ուրեմն պարողը կարողացել է իր ներդաշնակ ու անթերի շարժումներով ներթափանցել նաև հոգուդ մեջ:
Ձեզ եմ ուզում ներկայացնել street dance-ից մի քանի հատվածներ, որոնք վերցված են նաև շատերին հայտնի ֆիլմերիից:
P.S. Եթե որևէ մեկը ունի որոշակի տեղեկություններ Երևանի Street Dance-ի դպրոցի մասին, թող կապնվի ինձ հետ [email protected] էլ. հասցեով կամ գրի իմ Facebook-ի էջին: Նախապես շնորհակալություն:
Հարգանքներով` Street Dance-ի գիժ Գունավորիկ
Նյութի աղբյուր՝ http://gunavorik.blogspot.com/2012/10/street-dance.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել