Aroxj.am-ը գրում է.
Դեռ անցած շաբաթ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստան դեղեր ներկրող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ քննարկեց Եվրասիական տնտեսական միությունում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների շրջանառության միասնական սկզբունքները և կանոնները սահմանող միջազգային պայմանագրերը:
Հանդիպման ընթացքում բարձրացվեցին դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործում առկա խնդիրներ, որոնք առնչվում են մաքսազերծման հետ։ Դրանց լուծումներ տալու նպատակով Արմեն Մուրադյանը հարցը ներկայացրել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Նախօրեին առողջապահության նախարարությունում կազմակերպվեց քննարկումը Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի մասնակցությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ