Արցախյան ազատամարտի տարիներին կազմավորված կամավորական ջոկատների շնորհիվ Հայոց բանակի հիմքը դրվեց: Մեր սահմանների անվտանգության երաշխավորն այսօր պատասխանատվությամբ, պատվով ու հպարտությամբ է իրականացնում հայրենիքի պաշտպանությունը՝ թշնամուն բազմիցս ապացուցելով իր ուժը, հարկ եղած դեպքում նաև չեզոքացնելով հակառակորդի ագրեսիվ գործողությունները:
Երիտասարդ ու մարտունակ մեր բանակը Հայոց պետականության հիմնասյունն ու հպարտությունն է:
Շնորհավորում եմ ՀՀ Զինված ուժերի զինծառայողներին, ազատամարտի մասնակից մեր եղբայրներին, հայրենակիցներին՝ Հայոց բանակի օրվա առիթով, մաղթում նորանոր ձեռքբերումներ բանակաշինության գործում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



