«Մեր հաղթանակի երաշխիքը կանոնավոր բանակ ունենալն է». ՀՀ ԶՈՒ-ն 23 տարեկան է Panorama.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանը համոզված էր՝ «մեր հաղթանակի երաշխիքը կանոնավոր բանակ ունենալն է»։ 

Հայաստանն այսօր ունի կանոնավոր բանակ: Այսօր նշվում է հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը:

Հայոց բանակն իր կայացման ճանապարհին (ինչպեսև հայոց պետականությունն ինքը) անցավ մի քանի դժվարին ու առանցքային փուլ: Հիմնարար գործընթացների ու իր առջև դրված խնդիրների տեսանկյունից մեր բանակի անցած ուղին, ըստ իս, կարելի է բաժանել երեք փուլի:

Առաջին. 1988-ի փետրվար-1992 թվականի մայիս, երբ ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ:

Երկրորդ. 1992 թվականի հունիս-1994 թվականի մայիս, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև Ազգային բանակի ստեղծմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել