Մեր բանակը շարունակելու է աճել, հզորանալ` մնալով տարածաշրջանում ամենամարտունակը. ԲալասանյանSlaq.am-ը գրում է.

Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյանը Հայոց բանակի 23 ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի hայրենակիցներ,

23 տարի առաջ այս օրը ընդունվեց պատմական մի որոշում, որով ազդարարվեց Հայոց Ազգային Բանակի ստեղծումը: Չնայած իր երիտասարդ տարեգրությանը` այսօր բանակը մեր պետականության ամրապնդման և զարգացման կարևորագույն երաշխիքն է, իսկ յուրաքանչյուր զինվորը` նորագույն պատմության կերտողը: Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի զինվորներին ու սպաներին, բոլոր նրանց, ովքեր առնչություն են ունեցել զինվորական ծառայության հետ և մեր հայ ժողովրդին այս պանծալի տոնի առթիվ: Կասկածից վեր է, որ մեր բանակը շարունակելու է աճել, հզորանալ` մնալով տարածաշրջանում ամենամարտունակը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի տոնի առթիվ` ցանկանալով քաջառողջություն, բարօրություն ու խաղաղ երկինք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել