«Ագգային ժողովում այս օրերին կռիվ է «ընկել»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ պատգամավորները և աշխատակազմի ներկայացուցիչները խորհրդարանի ղեկավարությանը զեկուցագրեր են ներկայացնում և բենզին պահանջում: Բանն այն է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, Գերմանիայում ՀՀ դեսպան, վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի՝ հունվարի 2-ին տեղի ունեցած հոգեհանգստին մասնակցելու համար պատգամավորները հանրապետության տարբեր ծայրերից են վերադարձել Երևան ու բենզին «ծախսել»:
Արդյունքում նրանցից ոմանք այժմ այդ բենզինը պահանջում են խորհրդարանից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝բենզին պահանջողներից մեկը եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը: Սակայն Մխեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կտրականապես հերքեց նման լուրերը: «Ես ոչ բենզին ստացել եմ, ոչ նման բան կա, դա հերյուրանք է»,-վստահեցրեց ՀՀ Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալը»,–գրում է թերթը։