«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանը տարեսկզբից նախաձեռնել է հասարակական տրանսպորտի «ուղեվարձի թանկացման օպերացիա»: Իրենց նպատակին հասնելու համար Երևանի քաղաքապետարանը նախ նախաձեռնել է տրանսպորտի գործունեությունը կազմալուծելու գործընթացը, ինչի համար ուղևորահոսքի նվազման պատճառաբանությամբ մի շարք երթուղիների գործունեությունը դադարեցվել է:

Իսկ որպես երկրորդ քայլ, ըստ այդ տեղեկությունների, քաղաքապետարանը նախատեսում է մայրաքաղաքի տրանսպորտի կառավարումը հանձնել մասնավոր օպերատորի: Այսպիսով քաղաքապետարանը փորձելու է ստեղծել մի համակարգ, որտեղ հնարավոր կլինի ուղեվարձի բարձրացման առաջարկը քողարկել և ներկայացնել իբրև «միջազգային օպերատորի» կողմից արված անհրաժեշտ քայլ»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել