1in.am–ը գրում է.

3945149

Միլանի ատյանի հատուկ խումբը մերժել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի փաստաբանների հայցը` նրա mediaset ընկերության ֆինանսական մեքենայությունների գործով պատժաժամկետը վաղաժամկետ` 45 օրով շուտ ավարտելու մասին: Այս մասին գրում է TASS-ը:

Համաձայն 2013-ի օգոստոսին Վճռաբեկ դատարանի հաստատած վճռի 77-ամյա քաղաքական գործիչը դատապարտվել է 4 տարվա պատժաժամկետի: Սակայն պատկառելի տարիքի պատճառով նա պատիժը բանտում չի կրել: Մի քանի ամիս է, ինչ Բեռլուսկոնին շաբաթը մեկ անգամ` ուրբաթ օրը, 4 ժամ է անցակցնում տարեցների, Ալցեգեյմերի հիվանդությամ տառապողների հետ` Միլանի հիվանդանոցներից մեկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել