Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր փառապանծ Հայկական Բանակի տոնի առթիվ: Ծառայելը պարտականություն է, բայց այսօր մարդկային ու պարզ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել: Կատարված հերոսությանների ու սխրանքների համար` հազար շնորհակալություն: 
Սիրելի մայրեր ու հայրեր, շնորհակալ եմ ձեզ բոլորիդ ճիշտ ու հզոր զինվորների դաստիարակելու համար: 
Սիրելի գեներալներ, շնորհակալ եմ ձեր ճիշտ ու տեղին հրամանների համար: 
Սիրելի սպաներ, շնորհակալ եմ ձեր հոգատարության ու անձնական օրինակի համար: 
Սիրելի զինվորներ, շնորհակալ եմ, որ պահում եք մեր սահմանը, անքուն ու թեժ գիշերներ անցկացնելով` պահպանում եք մեր բալիկների ու մեր հանդարտ քունը ու խաղաղ առօրյան:

Իմ Հայկական Բանակ, ծննդյանդ տոնը շնորհավոր: Շնորհավոր բոլորիս տոնը:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել