Ժամանակակից սպառող հասարակությունն ապրում է իր գոյության երևի թե վատթարագույն ժամանակներից մեկը: Պայթյուններ, պատերազմներ, ահաբեկչություններ, հիվանդություններ, տարերային աղետներ, գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրներ, ռեսուրսների ծավալների աննախադեպ կրճատում, անապատացում և այլն: Ու այս ամենի հիմքում մեկ բան է գերակայողը՝ փող, փող, փող, փող, փողի անհագ ծարավ, որը գերտերություններին դարձնում է անողոք, ենթարկվողներին՝ դժբախտ, ավերակված, երերող և սողացող: Այս ֆոնի վրա հաճախ մեր ականջները շոյում են մի շատ գեղեցիկ բառով՝ ՊԱՅՔԱՐ: Բայց այդ բառի մեջ ես երկու իմաստայնություն եմ տեսնում՝ պայքարը որպես նպատակ՝ ուղղված վերը թվարկվածների հաղթահարմանը, և պայքարը որպես գործիք, որով բռնաբարում են մեր ուղեղները՝ հանուն սեփական, անձնական շահերի բավարարման, այդ նպատակով հասարակության լայն զանգվածների օգտագործման ու ապա՝ կոպիտ ասած դեն նետման համար: Այս հարթության մեջ ինձ համար վաղուց զրոյական արժեք ունեն ուղեղի բռնաբարիչ հետևյալ արտահայտությունները, որոնք ոչ այլ ինչ են, քան բառակույտը:
1. Պետք է համատեղ ուժերով պայքար մղել միջազգային ահաբեկչության դեմ:
2. Ընտրեք մեզ, և մենք կդարձնենք ձեր կյանքը ավելի բարեկեցիկ:
3. Կոչ են արել կողմերին խնդիրը լուծել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:
4. Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ պայքարելու էկոլոգիական հիմնախնդիրների հաղթահարման համար:
5, Միջազգային մարդասիրական իրավունք
6. Մարդու միջազգային իրավունքների շրջանակներում
7. Միավորված ազգերի կազմակերպություն
8. Երկրների միջև դարավոր բարեկամություն
9. Աղանդավորության դեմ պայքար
Այնքան շատ են, որ թվարկեմ, վերջը չի երևա:
Եթե բնությունը լեզու ունենար ու խոսելու կարողություն, ապա կասեր՝ ՄԱՐԴԻԿ, ԴՈՒՔ ԱՅՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԵՔ ՓՉԱՑՐԵԼ ԱՅՍ ԵՐԿՐԱԳՈՒՆԴՆ ԱՄԵՆ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ, ՈՐ ՁԵՐ ԳԵՂԵՑԻԿ ԿՈՉԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՅԱԼ ՊԱՅՔԱՐԻ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ ԵՆ, ՔԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԴԱՏԱՐԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԻՍԿ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ, ՈՒ ՄԻԱԿԸ, ՈՎ ԿԱՐՈՂ Է ՓՐԿԵԼ ՁԵԶ, ԵՍ ԵՄ՝ ԲՆՈՒԹՅՈՒՆՍ, ՈՐ ՄԻ ՕՐ ԿՈՐՈՇԵՄ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ ՈՒ ԻՆՔՆԱՄԱՔՐՎԵԼ: ԱՅԴ ԺԱՄ ԿԼՎԱՑՎԻ ԱՄԵՆ ԲԱՆ: Այս խնդիրներին վերջ չկա, հատվածային պայքարներն անօգուտ են: Մի օր բնությունը կանի դա, բայց ոչ թե հատվածաբար, այլ մեծամասշտաբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tikoharutyunyan.harutyunyan/posts/753249658103476?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել