550439_502355389776978_1618140748_nBem.am-ը գրում է.

«Հոգեբանությունն ինձ շատ է օգնում հասկանալ և զգալ տվյալ կերպարը, որը պետք է ստանձնեմ»

Հենց այսպես բնութագրեց իր մասնագիտությունը մասնագիտությամբ հոգեբան, իսկ հանրությանը «Անծանոթը» և «Սիրո գերին» հեռուստասերիալներից  հայտնի  սիրված  դերասանուհի Սոֆյա Պողոսյանը BEM.am կայքի հետ զրույցի ժամանակ:407261_539508422728341_926281378_n

Սոֆյան ասաց, որ հոգեբանությունը հենց այն մասնագիտությունն է, որն առնչվում է մարդու հետ, նրա հոգու, հույզերի և զգացմունքների հետ: Այն սերտորեն կապված է բոլոր բնագավառների և մասնագիտությունների հետ.«Իսկ դերասանության հետ՝ հատկապես, քանի որ դերասանի մասնագիտությունը նույնպես առաջին հերթին կապված է մարդկային հույզերի, զգացողությունների հետ»:

66947_168428686502985_7658633_nՉնայած նրան, որ Սոֆյան հոգեբանություն դասավանդելու մի  փոքր փորձ ունի, բայց հիմա չի զբաղվում հոգեբանությամբ,այլ ունի մեծ ձեռքբերումներ դերասանական կյանքում:

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ  այնքան էլ կարճ ժամանակում ձեռք չի բերել հաջողություններ.«Ես ինքս դեռ չեմ համարում, որ հասել եմ հաջողության:  6 տարի առաջ եմ մուտք գործել այս ոլորտ և պետք է ասեմ, որ բավականին դժվար էր սկզբում  քո տեղը գտնել արդեն վաղուց կայացած և սիրված դերասանների կողքին՝ չնայած նրանք շատ են օգնել և շատ բան եմ սովորել հենց իրենցից»:

551489_920544414624738_1843445342595048666_nԻսկ ահա գեղեցկուհի դերասանուհին իր հաջողության գաղտնիքը համարում է սերը և աշխատասիրությունը դեպի ընտրած մասնագիտությունը.« Կարծում եմ՝ ցանկացած բնագավառում հաջողության հասնելու գաղտնիքը աշխատանքդ սիրելու  և ամեն օր նոր բան սովորելու և կատարելագործվելու մեջ է»:

10305034_863188863693627_7255092069786641360_nՍոֆյա Պողոսյանը չի սիրում խոսել անձնականին վերաբերող թեմաներից, իսկ ահա իր սիրո մեջ գերության մասին խոսելիս ասաց. «Կարծում եմ՝ ցանկացած սիրող մարդ էլ ինչ-որ չափով այդ սիրո գերին է, քանի որ  առանց դրա էլ չի կարող ապրել»:

 Դերասանուհին այս տարվա հետ կապված ունի շատ նպատակներ և  ծրագրեր, «սակայն ժամանակից առաջ ընկնել պետք չէ…»:1174994_663825383629977_744453855_n

BEM.am կայքը հմայիչ դերասանուհի Սոֆյա Պողոսյանին մաղթում է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ յուրաքանչյուր հարցում…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել