Interpress.am-ը գրում է․
Լեհաստան ներխուժումից առաջ Ադոլֆ Հիտլերը կոչ է արել իր գեներալներին գթասրտություն չցուցաբերել այդ ժողովրդի հանդեպ, ոչ մի հաշվեհարդար չի լինի, քանի որ «ի վերջո, ով է այժմ խոսում հայերի ոչնչացման մասին»: «Մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: Այն սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ Կոստանդնուպոլսում դրանից առաջ ու հետո «անհետացան» մտավորականներն ու համայնքների ղեկավարները: Հայ ժողովրդի ավելի քան կեսի ոչնչացման հիշատակը ավելի կարևոր է, քան երբևէ: Չնայած Հիտլերը 1939-ին ճանաչեց կոտորածը, մարդկության դեմ կատարված հանցագործությունը, որն իրականացրին Օսմանյան թուրքերը՝սպանելով այս հնագույն քրիստոնեական ժողովրդի մեծ մասին, երբեք չի հատուցվել կամ Թուրքիայի համար երբեք չի եղել ներողություն խնդրելու կամ հատուցման հարց:
Իսկ «Երիտթուրքերը», որոնք ղեկավարում էին Օսմանյան կառավարությունը, գազի վառարաններ չօգտագործեցին, բայց նրանք կոտորեցին տղամարդկանց, իսկ կանանց, երեխաներին և ծերերին անապատի միջով մահվան ուղարկեցին այն վայրերը, որոնք այսօր գտնվում են իսլամական պետության հսկողության տակ: Ճանապարհին հարյուր հազարավորները մահացան սովից կամ հարձակման ենթարկվեցին, իսկ շատ վերապրածներ էլ տիֆից մահացան համակենտրոնացման ճամբարներում: Թուրքական կառավարությունը հանձնարարել էր 1915-ին նրանց բռնի տեղահանել, իսկ հետո օրենքով թույլ տվեց գրավել նրանց հողերը, տներն ու եկեղեցիները՝ պատճառաբանելով, որ դրանք լքված են:
Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը 1915-ին ավելի քան 1 միլիոն հայերի ոչնչացումը հռչակեցին «հանցագործություն մարդկության դեմ» և այդ դաշնակիցները պաշտոնապես խոստացան պատժել ԱՄՆ-ի բնորոշմամբ վիթխարի աղետի, մի ամբողջ ցեղի դեմ կատարած ոճրագործության մեղավորներին: Բայց Սևրի պայմանագիրը, որը նախատեսում էր պատժել երիտթուրքերին այս «ոճրագործության» համար, որն այժմ կոչվում է «ցեղասպանություն», երբեք չիրականացվեց:
Ժամանակակից Թուրքիան ֆինանսավորում է զանգվածային ցեղասպանության հերքման արշավը, պնդելով, որ մահվան երթերը ռազմական անհրաժեշտությամբ թելադրված տեղափոխություններ էին, իսկ ջարդերի (Եփրատն այնքան փաթաթված մարմիններով էր լցվել, որ փոխել էր հունը) ենթարկվել են մի շարք «անզուսպ պաշտոնյաներ»:
Թուրքիայում, այժմ կարող եք բանտ նստել, և ոմանք դա անում են, եթե փորձեք հաստատել, որ 1915-ին ցեղասպանություն է եղել: Քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն այն ընդունվում է որպես հանցագործություն «թուրք ազգին վիրավորելու համար»:
Դրան հակառակ, որոշ եվրոպական երկրներում, հանցագործություն է համարվում Հայոց Ցեղասպանության ժխտումը: Շատ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Հունաստանի և Կանադայի խորհրդարանները, ինչպես նաև ԱՄՆ 43 նահանգները Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են: Խնդիրն այն է, որ Թուրքիան «նյարդայնորեն» է ընդունում այդ թեման (neuralgic բառն օգտագործել է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նկարագրելով իր վերաբերմունքը): Թուրքիան սպառնացել է վրեժխնդիր լինել, փակել իր օդանավակայանները ՆԱՏՕ-ի համար, երկրի սահմաններից հեռացնել փախստականներին:
Այսպիսով, Բարաք Օբաման, ով դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը և 2008 -ին խոստացել է դա անել նախագահ ընտրվելուց հետո էլ, որպես նորընտիր նախագահ, չհանդգնեց արտասանել «ցեղասպանություն» բառը: Փոխարենը, նա այն կոչեց Մեծ եղեռն (հայերեն «մեծ հանցագործություն») և պնդեց, որ իր կարծիքը չի փոխվել: Սակայն եթե Google-ում փնտրեք նրա 2008-ի նախընտրական ելույթը, կգտնեք նրա կարծիքը, որ դա ցեղասպանություն է:
Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա պատմությունն այստեղ նույնիսկ տարօրինակ է: 1915-ին ոչ մի ազգ ավելի վճռական չէր «մարդկության դեմ հանցագործությունը» բացահայտելու և պատժելու հարցում: Վայրագությունների ապացույցները հավաքված են Առնոլդ Թոյնբիի Կապույտ գրքում, և չնայած կառավարությունն այն հրատարակել էր քարոզչական նպատակներով, գիրքը դիմակայեց այն վարկաբեկելու բոլոր փորձերին: Վիստոն Չերչիլը դատապարտել է «հայերի տխրահռչակ համընդհանուր կոտորածն ու արտաքսումը …»: Վերջին տարիներին, ՄԹ ԱԳՆ-ն տեղեկացրել է նախարարներին իրադարձությունները կոչել «ողբերգություն», այն ժխտում է ցեղասպանությունը՝ պատճառաբանելով, որ «ապացույցները բավականաչափ միանշանակ չեն»:
Միացյալ Թագավորության ԱԳՆ, իհարկե, գիտեր, որ «ցեղասպանություն բառից խուսափելը խորամանկ քայլ է: Տեղեկատվության ազատության մասին օրենքում կա մի ներքին նշում, ըստ որի, «Բրիտանական կառավարությունը բաց է քննադատության համար բարոյական տեսանկյունից: Սակայն հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր հարաբերությունների (քաղաքական, ռազմավարական և առևտրային) կարևորությունը… ներկա ուղղությունը միակ իրագործելի տարբերակն է: Նախարարներին խորհուրդ է տրվել խուսափել Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցանկացած միջոցառումներին մասնակցելուց, ինչպես նաև խուսափել այդ մասին խոսել Հոլոքոստի օրվա հիշատակումների ժամանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ