1in.am-ը գրում է․
Ուղեղի քաղցկեղի բուժման ժամանակ ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն որոշել է քիմիաթերապիայի կուրս չանցնել։ Նրա մտերիմների կարծիքով՝ այդ մեթոդը սպասված արդյունքը չի տալիս, իսկ ռիսկը գերազանցում է օգուտին։ Այս մասին հայտնում է Viva.ua-ն։
Ժաննայի ամուսնու՝ Դմիտրի Շեպելյովի խոսքերն է մեջբերել «Տուն-2» ռեալիթի շոուի մասնակից Սվետլանա Ուստինենկոն, ում ևս ուղեղի քաղցկեղ է ախտորոշվել։ Կինը դիմել է Ժաննայի ընտանիքին և իմացել, թե ինչու չպետք է համաձայնել բուժման արմատական մեթոդին։
Դմիտրին պատմել է, որ իրենց բոլոր մեթոդներն ուղղված են իմունիտետի բարձրացմանը։ Իրենք եղել են Չինաստանում և ԱՄՆ-ում։ Դմիտրին հայտնել է, թե որտեղից կարելի է ձեռք բերել այն նանոպատվաստանյութը, որն օգնել է Ժաննային։ Այն եղել է փորձնական, սակայն Ժաննան ռիսկի է դիմել և փորձել։
Այժմ Ժաննան շարունակում է վերականգնողական կուրսը նանոպատվաստանյութով բուժումից հետո, ինչպես նաև ակտիվորեն վերականգնում է ֆիզիկական կառուցվածքը՝ վազում է, լողում լողավազանում, պարապում անձնական մարզչի հետ։