Life.panorama.am-ը գրում է․

Առողջ երեխա ունենալու գրավականը

Երաժշտական այս կամ այն գործիքով նվագող երեխաները տարբերվում են իրենց հասակակից այն երեխաներից, ովքեր երաժշտությամբ չեն զբաղվում:

Վերմոնտի համալսարանի բժշկական քոլեջի (University of Vermont College of Medicine) գիտնականները եկել են եզրակացության, որ ջութակ կամ դաշնամուր նվագող երեխաներն ավելի  հանգիստ են լինում և կարողանում են կառավարել իրենց զգացմունքները: Ուսումնասիրության հեղինակ Ջեյմս Հաձիակն իրենց հայտնագործությունը համարել է խոշորագույնը երաժշտական գործիքների և գլխուղեղի զարգացման միջև կապի բացահայտումների մեջ:

Իսկ ահա մեկ այլ գիտական խմբի կողմից կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ դրական էմոցիաները երեխաների մոտ բարձրացնում են կենտրոնացվածության մակարդակը: Բրիգամ Յանգի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրական էմոցիաները նպաստում են երեխայի մոտ ուշադրության բարձրացմանն ու մտքերի կոնցենտրացիային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել