Araratnews.am-ը գրում է․
Ոստիկանության ղեկավարներից մեկի երեկվա ելույթը լսելով` Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը ցնցված է:
«Բոլոր այդ դեպքերին ու երևույթներին, որ տեսանք հունվարին, ես նայում եմ միշտ անվտանգության տեսանկյունից: Գյումրիի այդ դեպքը լուրջ, մասշտաբային դեպք էր, որը ցնցեց հասարակությանը: Բայց ես շատ զարմացած էի, երբ լսեցի Պերմյակովի նկատմամբ հայհոյանք. ո՞վ ասեց, որ նա է եղել սպանողը կամ որ նա միայնակ է եղել»:
Ստեփան Գրիգորյանն անդրադարձավ հայտարարությունը, թե ինչը նշանակություն չունի, թե ով նրան բռնեց:
«Դա նշանակում է, որ ցանկացած այլ երկրի զինված ուժեր կարող են մեր երկրում հանցագործի ձերբակալե՞լ: Նույնիսկ դեբիլի համար պարզ է, որ չի կարող մի մարդը երեք սենյակում միաժամանակ սպանել մարդկանց: Իսկ ովքե՞ր էին մյուսները: Հիմա նրանք ռազմաբազայի՞ց են, թե` ոչ: Սարսափում եմ այն մտքից, որ իրենք ազատության մեջ են»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:
Վերջինը հարց է ուղղում հայ իրավապահներին` ո՞վ հանձնեց Պերմյակովին ռուս իրավապահներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




