Սովորաբար հեռուստացույց չեմ նայում, բայց այնպես չի, որ չեմ հետաքրքրվում մեր հեռուստաեթերի ներկա վիճակով: Հաղորդումների յութուբյան տեսանյութերը հաճախ եմ նայում ու, եթե անկեղծ, հաջորդ իսկ վայրկյանին ափսոսում ծախսածս ժամանակը: 
Այսօր ընկերներիցս մեկն իր պատին կիսվել էր «Երևանն է խոսում» հաղորդման թողարկումով: Թողարկումը հայկական պոեզիայի մասին էր, ու որքան հասկացա` պետք է քննարկվեր՝ արդյո՞ք շատ չի պաթոսը մեր պոեզիայի և ասմունքի մեջ:
Բայց ի՞նչ քննարկում, եթե հաղորդման հյուրերը մեկը մյուսից անկիրթ, անմակարդակ ու լկտի պահվածքով «բանաստեղծուհիներ» ու արվեստի ներկայացուցիչներ են, իսկ հաղորդավարն էլ` քարե արձան Արտակ Վարդանյանը, ով «такой холодный, как айсберг в океане» դեմքով կանգնում է ու միակ բառը, որ արտաբերել է կարողանում, «տիկնայք, հանգստացեք» ու «ծափահարենք մեր հյուրերին» է:

Նման բան չէի տեսել ու լսել երբևէ: Տիկին Զուրաբյան, Ձեր բառապաշարը, Ձեր պահվածքը, փողոցային տղաներն անգամ նման բառեր իրենց թույլ չէին տա: Ես շատ խիստ կմտահոգվեի իմ երեխային «Ձեր ասմունքի դպրոց» բերելուց առաջ: Ի՞նչ պետք է Դուք նրանց սովորեցնենք: Ի՞նչ է նշանակում «հղի եք ինձնից, ծննդաբերեք, հանգստացեք....»

Ահավոր էր... Նայեք ընկերներ ջան:
Հերթական փողոցային մակարդակի գզվռտոցն ԱրմՆյուզի եթերում` հայ փափկասուն «տիկնայք» իրար են հղիացնում ու ծննդաբերում, վերջին բառերով վիրավորում միմյանց, իսկ Արտակ Վարդանյանն ինչպես միշտ ոչ պրոֆեսիոնալիզմի գագաթնակետին է` ծափահարելու կոչեր է անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել