Yerkir.am-ը գրում է․
Փաստաբան Հայկ Հարությունյանը Շիրակի մարզի փաստաբանների անունից հանդես է եկել հայտարարությամբ: Նա իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մարզի փաստաբանները պատրաստ են անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերել Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, այդ թվում` հանդես գալ որպես ներկայացուցիչ: «Եթե անհրաժեշտ լինի մենք պատրաստ ենք ամբողջ 30 փաստաբաններով ներգրավվել և օգնություն ցուցաբերել: Քանի որ մենք չենք ճանաչում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և չգիտենք` ով է հանդես գալու որպես իրավահաջորդ, շահագրգիռ անձանց խնդրում եմ տեղեկացնել Ավետիսյանների հարազատներին մեր պատրաստակամության մասին»,- ասված է փաստաբանի հայտարարության մեջ:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/79321.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



