«Եվրատեսիլ-2015». Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչումPanorama.am-ը գրում է․

«Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 19-ին: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:

Նախօրեին կայացել է մրցույթի կիսաեզրափակիչների վիճակահանությունը: Այս տարի մրցույթին մասնակցում է 39 երկրներ: 

Առաջին կիսաեզրափակչում հանդես է գալու 16 երկրի ներկայացուցիչ՝ Հունաստան, Մակեդոնիա, Էստոնիա, Նիդերլանդներ, Մոլդովա, Ֆինլանդիա, Բելգիա, Հայաստան, Սերբիա, Դանիա, Բելառուս, Ռումինիա, Ռուսաստան, Ալբանիա, Վրաստան, Հունգարիա:

Երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 21-ին, մասնակցելու է 17 երկրի ներկայացուցիչ՝ Նորվեգիա, Իռլանդիա,Չեխիա, Լիտվա, Սան Մարինո, Մալթա,Պորտուգալիա, Մոնտենեգրո, Շվեյցարիա, Ադրբեջան, Սլովենիա, Լատվիա, Լեհաստան, Իսլանդիա, Իսրայել, Կիպրոս, Շվեդիա:

Նշենք, որ մեծ հնգյակի երկրներն (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն) ու «Եվրատեսիլ 2014» մրցույթում հաղթող երկիր Ավստրիան հանդես են գալու միայն եզրափակչում: Եզրափակիչը կայանալու է մայիսի 23-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել