1945 թ.–ի այս օրը խորհրդային զորքերի կողմից ազատագրվեց գերմանական ամենամեծ և ամենաերկար գոյատևած համակենտրոնացման ճամբարը` Աուշվից–Բիրկենաուն, ավելի հայտնի Օսվենցիմ անունով։ Այն գոյատևեց 1941-45 թթ. և գտնվում էր ֆաշիստների կողմից օկուպացված լեհական Օսվենցիմ քաղաքի մոտ։ 4 տարվա ընթացքում ճամբարում սպանվեց ավելի քան 1 միլիոն 400 հազար մարդ, որոնցից 1 միլիոնը հրեաներ։ 

Ճամբարի ազատագրման օրը ՄԱԿ–ի կողմից սահմանվեց որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր։

1947 թ.–ին ճամբարի տեղում կառուցվեց թանգարան, որն այսօր մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։


հ.գ. Ճամբարի մուտքի դարպասների վրա գերմաներենով գրված էր. «Arbeit macht frei», որը թարգմանաբար նշանակում է «Աշխատանքն ազատ է դարձնում»։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել