1in.am–ը գրում է.

3944237

Բարձրաստիճան պաշտոնական անձանց պահպանող ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հաստատել է, որ Սպիտակ տան տարածքում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել:
Այդ մասին հաղորդվում է ամերիկյան ծառայության մամլո հաղորդագրության մեջ:

Հատուկ ծառայությունում հաղորդել են, որ հետաքննություն է անցկացվում, փնտրում են մեղավորներին և ենթադրալ մոտիվացիան: Նշվում է, որ սարքավորումը կոմերցիոն բնույթ է կրել, այսինքն, ձեռք է բերվել մասնագիտացված խանութներից մեկից:

Այսպես կոչված կվադրոկոպտերն իրենից փոքրիկ սարքավորում է ներկայացնում, որն ամենից հաճախ տեսախցիկներ է ունենում: Դրա արեժքը մոտ 50 դոլար է կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել