1in.am–ը գրում է.

789083

«Հարցազրույց» ֆիլմն առաջադրվել է Cinema for Peace մրցանակաբաշխությանը, որի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի կունենա Բեռլինում: Այդ մասին հաղորդում է Deutsche Welle-ը՝ հղում կատարելով մրցանակաբաշխության հիմնադրամի ներկայացուցչին:

«Մենք անընդունելի ենք համարում, որ Հյուսիսային Կորեայի նման ոչ իրավական պետություններն այսպես, թե այնպես խոչընդոտում են համոզմունքների, խոսքի և գեղարվեստական ինքնաարտահայտման ազատությանը: Cinema for Peace-ը կնպաստի Հյուսիսային Կորեայում այս ֆիլմի տարածմանը, շնորհիվ ջրածին լցրած օդապարիկների»,- նշել է ներկայացուցիչը:

Նշվում է, որ ֆիլմը ներկայացվել է որպես «տարվա ամենանշանակալից ֆիլմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել