1in.am–ը գրում է.

large_article_im2701_BP-office-building

Աշխարհի առաջատար նավթային ընկերություններից մեկը՝ British Petroleum-ն աշխատակիցներին տեղեկացրել է մինչև ընթացիկ տարվա վերջն աշխատավարձերի սառեցման մասին, հաղորդում է Reuters գործակալությունը: Այս միջոցը վերաբերում է ընկերության բոլոր ստորաբաժանումներին, բացառությամբ մի քանիսի, հայտնել է BP-ի գործադիր տնօրեն Բոբ Դադլին:

«Մենք դա որպես շուկայական ընթացիկ բարդ պայմաններում խելամիտ միջոց ենք համարում»,- մեկնաբանել է BP-ի ներկայացուցիչը:

Նավթային ոլորտում վճարումներն օպերացիոն ծախսերի հիմնական մասն են համարվում: 2013թ. BP-ն աշխատավարձերի և թոշակների վրա գրեթե 13,6 միլիարդ դոլար է ծախսել:

Դեկտեմբերին ընկերությունը հայտարարել է աշխատակազմի կրճատման մասին, ինչը պետք է մեկ միլիարդ դոլար խնայեր: Այդ թվում, ծրագրավորվում է կրճատել թե Բրիտանիայում, և թե Հյուսիսային ծովում գտնվող ստորաբաժանումների աշխատակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել