Barometer.am-ը գրում է․

Կլաուզուլան, որը բառացի նշանակում է հետևություն, վերջաբան, ավարտ, իսկ բովանդակային իմաստով` հատուկ դրույթ կամ հոդված միջազգային համաձայնագրերում, բավականին լայն կիրառում ունի նաև մարզական աշխարհում: Հիմնականում հենց այդ դրույթներով է սահմանվում, թե հատկապես խաղային մարզաձևերում այս կամ այն մարզիկը ո՞ր դեպքում կարող է անհապաղ տեղափոխվել այլ թիմ/ակումբ կամ ի՞նչքան է կազմում նրա հրաժարագինը: Բնականաբար, կլաուզուլան լայնորեն օգտագործվում է նաև ֆուտբոլում` հատկապես թոփ մակարդակի աստղերի համաձայնագրերում:

Պարզ է, որ համաշխարհային ֆուտբոլային աստղերի համաձայնագրերը, որպես կանոն, "յոթը փակի" տակ են և գրեթե անհնար է տիրապետել դրանցում առկա հետաքրքիր մանրամասնություններին, սակայն որոշ ունիկալ տեղեկություններ, այդուհանդերձ սպրդվում են մամուլ` դառնալով լայն հասարակության սեփականություն: Հատկանշական է, որ այս դեպքում էլ հնարավոր չէ միանշանակ փաստել շրջանառվող լուրերի քիչ թե շատ արժանահավատության մասին: Հաճախ այդ լուրերը կարող են բացառապես մանիպուլյատիվ լինել`  հնարավոր "գնորոդների" պատրաստակամությունը ստուգելու և նրանց հաշվարկները խառնելու համար:

Սրանով հանդերձ, հետաքրքիր է ծանոթանալ առավել բարձր հրաժարագին, իսկ որոշ առումներով նաև "փրկագին" ունեցող ֆուտբոլիստների ցանկին` հիմք ընդունելով քիչ թե շատ հեղինակավոր էլեկտրոնային աղբյուրների տեղեկությունները (տես. գրաֆիկ): Ըստ շրջանառվող լուրերի ներկայում ամենամեծ հրաժարագնով կլաուզուլան ունի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն: Եթե որևէ ակումբ ներկայում ցանկանա ձեռքբերել նրան, ապա պետք է վճարի ոչ ավել, ոչ պակաս 1 միլիարդ եվրո: Ինչ խոսք, այս հրաժարագինը խիստ չափազանցված է և ուղղակի նոմինալ արժեք է, ինչը խոսում է այն մասին, որ արքայական ակումբը ընդհանրապես չի քննարկում Ռոնալդուի այլ թիմ տեղափոխվելու տարբերակը: Մադրիդի Ռեալի համար Ռոնալդուն ոչ միայն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, այլ նաև անգին բրենդ, որից տարեկան կտրվածքով ստանում է աստղաբաշխական շահույթներ: Հետևաբար` վաճառել այդ "բրենդը" կնշանակի հրաժարվել նաև պատկառելի ֆինանսական դիվիդենտներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել