Արթուր Ալեքսանյանը հաղթել է Գերմանիայում168.am-ը գրում է․

Ըմբշամարտի ակումբային թիմերի Գերմանիայի առաջնությունում, որտեղ 14 ակումբների թիմեր էին մեկնարկել, երեկ երեկոյան կայացան կիսաեզրափակչի երկրոդ հանդիպումները:

Այս մասին է հայտնում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Առանց իր առաջատարի՝ 2014 թ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (նա մինչ այս իր թիմի կազմում 4 անընդմեջ հաղթանակ է տոնել) հանդես եկած «Մայնց -­88»-­ը, հունվարի 17­ -ին կիսաեզրափակչի առաջին հանդիպումում 9:10 հաշվով զիջեց անցած առաջնության չեմպիոն «Նենդիգենին»:

Այդ հանդիպմանը «Մայնց-­88»-­ի կազմում ելույթ ունեցավ ազատ ոճի մեր ճանաչված վարպետներից մեկը՝ 30-­ամյա Միհրան Ջաբուրյանն, ով իր անցկացրած վերջին բոլոր գոտեմարտերում հաղթանկաներ էր տոնել ու մեծ ներդրում ուներ թիմի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու գործում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել