Անցյալ տարի նկատվել է Ռուսաստանից ներկրվող ալմաստի հումքի ծավալների կրճատում, չնայած նրան, որ Հայաստանն իրավունք է ստացել առանց հավելյալ մաքսատուրքի ներմուծել ռուսական հումք:
2013 թվականին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի երկու պետությունների մի շարք ապրանքների մատակարարումները պետք է իրականացվեին արտոնյալ պայմաններով: Այդ ապրանքների թվին էին պատկանում նավթամթերքը, բնական գազը, ալմաստի հումքը և այլն:
Չնայած նրան, որ վերը նշված պայմանը գործում է 2014-ի սկզբից, ծավալների էական ավելացում չնկատվեց: Դրա պատճառը վերարտահանման հետ կապված խնդիրներն էին: Ըստ համաձայնագրի՝ անմաքս ալմաստի հումքն արտահանելն արգելվում էր:
Այնուամենայնիվ, տարեվերջից մի քանի ամիս առաջ շուրջ 12 կազմակերպություններ հումքի ներմուծման պայմանագիր ստորագրեցին: Այս ամենից կարելի է ենթադրել, որ այս տարի ծավալներն արդեն անհամեմատ կաճեն՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ռուսական ներքին գներով ալմաստի հումքի մատակարարումը շատ ավելի ձեռնտու է հայկական ընկերությունների համար:
Հարկ է նշել նաև, որ նրանք արտահանման համար այլևս չեն վճարելու 6,5 տոկոս մաքսատուրք, ինչն էլ կարող է խթանել հայկական ադամանդագործության երբեմնի հզորությունների վերականգնման համար: Ինչպես գիտենք, ՀՀ-ն ունի մեծածավալ արտադրական և աշխատանքային ռեսուրսների պոտենցիալ:
Այս ամենի հետ մեկտեղ՝ հավելյալ մաքսատուրքի վճարումից զգալի հնարավորություն է տալիս արտադրության մրցունակության բարձրացման և ընկերությունների եկամուտների ավելացման համար: