Tsayg.am-ը գրում է․
Ժամը 18-ի սահմաններում, Գյումրիում լուրեր տարածվեցին այն մասին, որ Վալերի Պերմյակովն ինքնասպանություն է գործել:
"Ազդարար" լրատվականը ևս բազմաթիվ նույնաբովանդակ հեռախոսազանգեր ստացավ: Սակայն "Ազդարար" լրատվականի հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը նշեց, որ նման տեղեկատվության իրենք չեն տիրապետում, սակայն հանձնարարել են պատասխանատուներին համապատասխան ճշտումներ իրականացնել:
Ավելի ուշ՝ Սոնա Տռուզյանը "Ազդարար"-ի հետ հեռախոսազրույցում շեշտեց, որ Քննչական կոմիտեն պաշտոնապես հերքում է Վալերի Պերմյակովի մահվան լուրը:
Նյութի աղբյուր՝ http://tsayg.am/qaxaqakanutyun/11172--l-sl-bsl-.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել