1. Սուրճը, որն ըմպում ես առավոտյան, կարող է սեռական ցանկություն առաջացնել. մի հետազոտություն պարզել է, որ կոֆեինն առնետներին ավելի ցանկասեր է դարձնում:
2. Երեկոյան հեռուստացույց դիտելիս գրկախառնվեք: Պարբերաբար կրքոտ գրկախառնություն ունեցող զույգերն ութ անգամ ավելի հազվադեպ են դեպրեսիայի մեջ ընկնում, քան այն զույգերը, որոնք համբուրվում են միայն սեռական հարաբերության ժամանակ:
3. Սեքսի ժամանակ փորձարկիր հետույքին ճիպոտի հարվածներ հասցնելը և մի՛ անհանգստացիր ցավի մասին: Օքսիտոցինը, որն օրգանիզմի կողմից սեռական մերձեցման ընթացքում արտազատվող «սեքսուալ» քիմիական տարրերից մեկն է, կիսով չափ թուլացնում է ցավը:
4. 65 տարեկանից բարձր տարիքի զույգերը դեռևս զբաղվում են սեքսով՝ շաբաթական առնվազն մեկ անգամ: Բա՛։
5. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որոշ երկրների զինվորներն օգտագործում էին պահպանակներ` ջրավազանների միջով անցնելու ժամանակ իրենց զենքը ջրից պաշտպանելու նպատակով:
6. Ամեն տարի Ամերիկայում անցկացվում է շուրջ 128 000 «դևիչնիկ», երբ կանայք հավաքվում են սեքսի ու սիրո մասին խոսելու:
7. Ըստ գիտնականների հաշվարկների` տղամարդկանց սերմնաժայթքման միջին արագությունը կազմում է մոտ 44 կմ ժամում:
8. Ըստ վիճակագրության` ամենաշատն օն-լայն պոռնոգրաֆիական նյութերից օգտվում են պահպանողական և մահմեդական երկրներում:
9. Նորապսակների շրջանում անցկացված մի հետազոտություն պարզել է, որ սեռական հարաբերությունների մասին զույգերի ունեցած մտահոգությունները բացասաբար են ազդում նրանց սեռական կյանքի վրա` նվազեցնելով բավարարվածությունը:
10. Ամերիկացի ուսանողներն այժմ ավելի հաճախ են սեռական հարաբերություններ ունենում իրենց առաջին ժամադրությունների ժամանակ, քան նախկինում:
11. Մի քանի րոպե պառկիր նրա վրա, երբ երկուսդ էլ մերկ եք: Մաշկը մաշկին կոնտակտն օրգանիզմը հեղեղում է օքսիտոցինով, իսկ սա այն հորմոնն է, որի շնորհիվ դուք ունենում եք մտերմության զգացում:
12. Սեքսի ընթացքում կնոջ` օրգազմի հասնելու հավանականությունն ավելի կմեծանա, եթե նրա հեշտոցի պատերը գրգռվեն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս գործում կարևոր է ոչ թե առնանդամի երկարությունը, այլ հաստությունը:
13. Կանայք 10 անգամ ավելի զգայուն են հպումների նկատմամբ, քան տղամարդիկ: Հետևաբար, մինչև բուն ակտին անցնելը, խնդրիր նրան, որ մատները սահեցնի քո ամբողջ մարմնով:
14. 35 տարին լրացած չորս կանանցից մեկը երբեք չի զբաղվել սեքսով:
15. Պարզվում է, որ կենդանիներն էլ են օրալ սեքսով զբաղվում: Վերջերս տարածված մի տեսանյութում չղջիկների էգերն իրենց զուգընկերներին «մինետ» էին անում:
16. 30 րոպե սեքսի ընթացքում միջին հաշվով այրվում է 85 կամ ավելի կալորիա:
17. Նկատե՞լ եք, թե ինչպես է մթագնում տղամարդու հայացքը, երբ նա կուրծք է տեսնում. նրա ուղեղի տեսողական հանգույցներն անընդհատ որոնում են բեղմնավորման նշաններ:
18. Ամեն օր շոկոլադ ուտող կանայք վկայում են սեքսուալ ավելի ուժեղ ազդակների մասին:
19. Մարդկանց 82 %-ը, ովքեր պնդում են, որ բավարարված են իրենց սեռական կյանքից, նաև կարևորում են սեռական ակտի ժամանակ իրենց զուգընկերոջ կողմից ցուցաբերվող հարգանքը:
20. Նյու Յորքի գրադարանի աշխատակիցներն իրենց համար մի շատ արտասովոր միջոց են ընտրել նվիրատվությունների հավաքագրման համար` վաճառքի հանելով իրենց իսկ, միայն գրքերով ծածկված, կիսամերկ լուսանկարները: