Չինաստանը կրկին օգնության ձեռք է մեկնում Ռուսաստանին ու այս անգամ էլ անհարմար դրության մեջ է գցում Սաուդյան Արաբիային, ում կարելի է համարել նավթային շուկայում իրականացվող դեմփիգային քաղաքականության հիմնական մեղավոր՝ իհարկե ԱՄՆ-ից հետո։
Այժմ նավթային շուկայի խոշորագույն գնորդներից մեկը հանդիսացող Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստանից գնվող նավթի քանակն ու կտրուկ իջեցրել արաբներից գնվող քանակը։ Հավատացեք, սա ոչ մի աղերս չունի զուտ տնտեսական գործոնների հետ, ու վստահեցնում եմ, եթե արաբները նույնիսկ ավելի էժանով նավթ առաջարկեն, Չինաստանը, միևնույն է, աստիճանաբար նվազեցնելու է արաբական նավթի ներկրման տոկոսն ու աստիճանաբար բարձրացնելու է ռուսական ավելի թանկ նավթի ներկրման տոկոսը։
Միայն առաջին հայացքից է սա ոչ շահավետ թվում, բայց իրականում Չինաստանը շատ ավելի լուրջ խնդիր է գործում ու դա անում է առաջին հերթին իր համար։ Հիմա ռուս-չինական հարաբերությունները կարելի է շատ վառ բնութագրել հայի ու հրեայի մասին հայտնի սովետական անեկդոտով, երբ մահամերձ հրեան իր ժառանգներին հավաքում ու կարգադրում է փայփայել հայերին, քանի որ հենց հայերի հետ հաշիվները մաքրեն՝ անցնելու են հրաներին։
Հիմա նույնն էլ Չինաստանի պարագայում է։ Նրանք քաջ գիտակցում են, որ հենց Ռուսաստանի հախից կարողանան գալ, հաջորդն իրենք են լինելու, ուստիև գերադասում են, ֆինանսական ողջամիտ կորուստներ կրելով, այնուամենայնիվ, թույլ չտալ Ռուսաստանի տնտեսության կոլապսը՝ գոնե մոտ հեռանկարում։
Կից նյութն այստեղ