Տարիներ հետո մենք կհանդիպենք,իմ սիրտը դրան երկար կսպասի,անցորդների պես իրար կնայենք,և գուցե ոչինչ-ոչինչ չենք ասի: 
Բարև սիրելիս, այդ կրկին ես եմ, այդ կրկին ես եմ քո դուռը թակում:Ուզում եմ տեսնել երջանիկ ես դու,թե դու էլ ինձ պես կյանքդ ես մաշում: 
Սիրելի ընկեր(ընկեր,ոչ թե սեր), ես շատ եմ տանջվել քեզանից հետո: Քեզանից հետո սերեր եմ կորցրել և տարիներ եմ կորցրել անհամար: Ես իմ ողջ կյանքում սեր եմ որոնել, որոնել եմ ես ամենուր, անվերջ:Կորցրել եմ, սակայն, ես անվերադարձ մի սեր, որ իմն էր հուր և հավիտյան: Դու այդ լավ գիտես, չէ որ այդ դու էիր,դու էիր,որ այդպես ուժգին սիրում էիր անկեղծ: Բայց քեզ կորցրի`չհասկանալով, որ իմ այդ քայլով կորցնելու եմ ինձ:Ես ինձ կորցրի այս դաժան կյանքի հորձանուտներում, թողեցի լքված ամայի վայրում `մենակ, մոլորված: Ու դեռ չեմ գտել քեզանից հետո մեկին, ով իրոք կհասկանա ինձ: Այդ միայն դու էիր, որ պատրաստ էիր ներել ինձ անվերջ, դու էիր միայն, որ տանում էիր իմ խենթ ու խելառ արարքներն անմեղ և ծիծաղում էիր մտքում անդադար, երբ իմ մանկական անմեղ հայացքով ասում էի մտքեր հասուն ու հատու: Որտեղ ես հիմա, սիրելի ընկեր:Չեմ համարձակվում կոչել քեզ իմ սեր:Ախ ~,բայց սիրել եմ,սիրել եմ ես քեզ,և խենթ,գժի պես`անխոհեմ այնպես: Բայց չհասկացա, թե ինչ կատարվեց, ինչը ինձ դարձրեց այդքան անտարբեր:Ով սպանեց սերն իմ այդքան անհագուրդ և մոռացրեց իմ վշտերը անհուն: Դու իմ վաղեմի, իմ բարի ընկեր, հիշում ես ինչպես մենք ծանոթացանք. մեն մի բարևով, մի անմեղ խոսքով:Եվ հիշիր ինչպես մենք բաժանվեցինք` ես քեզ չեմ սիրում,գնա հեռացիր,և չզանգես ինձ, քանի որ արդեն քո իսկ փոխարեն մեկ ուրիշն է ինձ սեր խոստովանում: 
Որքան վատն եմ ես, և վատն եմ այսպես, որ խոսքեր չունեմ ինձ փնովելու: Ներիր ինձ միայն, խնդրում եմ ներիր: Այժմ էլ ահա անունդ տալիս դողում է շուրթս սրտիս զարկերից, ուզում եմ կտրել երակները իմ, որ սիրտս այդպես ուժգին չզարկի: 
Ա~խ իմ առաջին, ա~խ իմ վաղեմի: Միշտ կարծել եմ, որ կյանքում շատ անգամ լինում են պահեր սիրահարության և անգամ պահեր հիասթափության:Ա~խ,բայց երբևէ չեմ հավատացել, որ սերն առաջին`ինչպես կոկոն վարդ և բուրավետ է,և փշոտ անչափ, ու չի մոռացվում քո հուշերի մեջ, այլ ուղեկցում է մինչև կյանքիդ վերջ…Հիմա գիտեմ այդ, և գիտես ինչ եմ զգում սրտիս խորքում` ափսոսանք,զղջում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել