Շատ դասախոսներ ունեի, ովքեր մտնում էին լսարան, ու անըդհատ կրկնում էին, որ չեն հասկանում, թե ինչպես ուսանողը կարող է գումար վճարել ու գիտելիքներ չստանալ: Դա նույնն է, ինչ գնաս խանութ, գումարը տաս, բայց ոչինչ չգնես: Իհարկե , համաձայն եմ: Այսօր, ցավոք սրտի, մեզ մոտ դիպլոմ ստանալը նորաձևության նման մի բան ա: Ոչ ոք չի ուզում սովորի, բայց դիպլոմ բոլորն էլ ուզում են: Համալսարանական կրթությունն ուղղակի ահավոր է, դասախոսներից շատերն էլ գիտելիք չեն տալիս, քանի որ ոչ ոք չի պահանջում: Նույնն է, որ խանութի աշխատողը ապրանք տա ձեզ, եթե դուք վճարել եք, և այն ուղղակի չեք ուզում վերցնել: Զարմանալի պարադոքս է, բայց այն կա:
Հ.Գ. Մի քիչ առաջ մի կազմակերպության գովազդի հանդիպեցի, որ զբաղվում է դիպլոմայիններ, կուրսայիններ գրելով: Ու այ սենց մտքեր...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/13237erazanq/posts/3911250428039
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



